Թուրքական Չորում նահանգում՝ երկրի հյուսիսում, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Zaman-ը՝ վկայակոչելով Սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտն ու Բոգազիչի համալսարանի աստղադիտարանը:

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը՝ տեղի ժամանակով 23:23-ին, 5,7 կմ խորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է Չորում նահանգում: Զոհեր ու փլուզումներ չկան: