Ինչպես հայտնի է դարձել, փետրվարի 11-ին Ռուսաստանի Հյուսիս-արեւմտյան շրջանում կայացել է գողական հավաք, որի ընթացքում թագադրվել է Դնեպրոպետրովսկի բնակիչ, 40-ամյա քրեական հեղինակություն Սերգեյ Օլեյնիկը, նույն ինքը Ումկան:

Օլեյնիկը եղել է Ալեքսանդր Նալեկրեշվիլիի՝ Նարիկի, աջ ձեռքը: Վերջինս Դնեպրոպետրովսկի ամենահզոր հանցավոր հանրության անփոփոխ առաջնորդն է: Չար լեզուներն ասում են, որ Նարիկը մեծահոգաբար վճարել է Ումկայի թագի համար, որպեսզի Դնեպրոպետրովսկում եկվոր գող չհայտնվի, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Հաղորդվում է, որ Օլեյնիկի թագադրումը կազմակերպվել է օդեսացի ամենածեր «օրենքով գողի»՝ Վլադիմիր Դրիբնոյի, նույն ինքը Պոլտավա, միջնորդությամբ: Թագադրումը թույլ են տվել նաեւ տեղացի Լերա Սումսկին ու Նեդելյա Լվովսկին: Ռուսական կողմից Ուկայի «կնքահայրերն» են պետերբուրգցի գողեր Անդրեյ Միրիչն ու Ալբերտ Ռիժին: