Իսրայելի բանակի զինվորները կարողացել են տեղանքում կողմնորոշվելու քննությունը հանձնել բարձր արդյունքով: Հրահանգիչ սպաները կասկածել են եւ կարողացել բացահայտել խաբությունը:
Պարզվել է, որ զինծառայողները նոր տեխնոլոգիաներ էին կիրառել՝ ճիշտ արդյունքն ստանալու համար: Տեղանքում կողմնորոշվելու քննության ժամանակ զինծառայողները ստանում են մի քանի կետերի կոորդինատները, որտեղ իրենք պետք է հասնեն քարտեզների օգնությամբ: Յուրաքանչյուր կետում թիվ կա, որը զինվորները պետք է գրանցեն աղյուսակում եւ վերջում տան հրահանգիչներին:
Թվերն առաջինը հայտնաբերած զինվորները WhatsАpp-ի միջոցով այդ տեղեկություններն իրենց ընկերներին էին հայտնել: Սպաները դա պարզել էին՝ ստուգելով կուրսանտների բջջայինները:
Հաղորդվում է, որ հրամանատարությունը որոշում է, թե ինչպիսի պատիժ սահմանի կուրսանտների նկատմամբ: Նրանց հեռացնել հնարավոր չէ, հավանաբար նրանք պետք է վերահանձնեն այդ առարկան, հայտնում է NEWSru.co.il-ը:

























