Բաշկիրիայում իրավապահները պարզել են արտակարգ իրավիճակի մեղավորին: Պատահարի արդյունքում գյուղերից մեկում երեխան ընկել է ջրհորն ու կոտրած ոտքով հինգ ժամ սպասել օգնության:

Միջադեպը պատահել է փետրվարի 13-ին:

Տղայի ծնողները ոստիկանության հերթապահ մաս են զանգահարել ու հաղորդել, որ իրենց տղան դպրոցից հետո տուն չի եկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակցին:

Տղան պառկած է եղել ջրհորի հատակին: Երբ ոստիկանները դուրս են բերել նրան, փոքրիկը շոկային վիճկում է եղել: Նրան ոտքի կոտրվածքով հիվանդանոց են տեղափոխել:

Պարզվել է, որ երբ տուն է վերադարձել դպրոցից, չի նկատել խորը ջրհորն ու ընկել է մեջը: Երեխան ուժեղ սառել էր, քանի որ այնտեղ է եղել ավելի քան հինգ ժամ: