Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը բացահայտել է խանութի վրա ավազակային հարձակումը, որին մասնակցել են երկու անչափահասներ: Ատրճանակներով զինվելով՝ չարագործները տիրացել են մի քանի չեբուրեկիների, մի քանի շիշ գազավորված ըմպելիքի ու փոքր գումարի համար:

Անչափահասներին սպառնում է տաս տարի ազատազրկում: Նրանցից մեկը 16 տարեկան մոսկվացի է, մյուսը՝ 17 տարեկան է ու Կոմիի հանրապետությունից, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վակայակոչելով մոսկովյան ոստիկանության մամուլի ծառայությունը: