Ամերիկացի ինժեներները ստեղծել են հատուկ տերմիտ-ռոբոտների, որոնք կարող են կառուցել հարաբերականորեն խոշոր ու բարդ կառույցներ՝ առանց գծագրերի՝ հիմնվելով տեղանքի ռելյեֆի, մոտակայքում գտնվող շինարարական «բլոկերի» կամ «գործընկերներից» ստացված տեղեկությունների վրա :

Հարվարդի համալսարանի ինժեներները ռոբոտներին ստեղծել են՝ հիմնվելով տվյալների վրա, որոնք հավաքվել են տերմիտներին ուսումնասիրելիս:

Սարքերը կոչվում են TERMES ՝ ի պատիվ նրանց կենսաբանական «զարմիկների»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Science-ը: