Երջանիկ ամուսնական զույգերը մյուսների համեմատ ավելի շատ են վիճում: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում, որին մասնակցել է ամուսնացած 743 հետերոսեքսուալ զույգ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հետազոտողներին հաջողվել է հաստատել, որ նրանց մոտ, ովքեր համարում էին, թե երջանիկ են, երբ հերթը հասնում էր տարաձայնություններին, վեճերն ավելի թեժ էին լինում, քան նրանց մոտ, ովքեր իրենց հարաբերություններն ավելի համեստ էին գնահատում:

























