Նոր Զելանդիայի հանքարդյունաբերույթյան նախարարության աշխատակիցները ցնցվել են, երբ օդանավի ուղեւորներից մեկի ուղեբեռից կենդանու առնանդամ են հայտնաբերել: TVNZ-ի տվյալներով՝ Չինաստանից ժամանած տղամարդն իր ճամպրուկում էշի 29 սմ երկարությամբ առնանդամ է ունեցել: Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Վելինգթոնի օդանավակայանում:
Գերատեսչության մամուլի քարտուղարը հայտնել է, որ, չինացին հայտարարել է, որ իր հետ ուտելիք է բերել: Նրա ուղեբեռում բացի առնանդամից եղել են նաեւ էշի մարմնի այլ մասեր, ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է FedPost.ru-ն:
Թեեւ նման իրերի տեղափոխումն արգելված է, սակայն տղամարդը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ նա հայտարարել է, որ պատրաստվում է այն օգտագործել սննդի մեջ:

























