Արագ սննդի ռեստորաններին մոտ բնակվող մարդիկ հաճախ են տառապում ճարպակալումից:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, ովքեր հետազոտություն են անցկացրել երեխաների շրջանում, ովքեր բնակվում են Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում:
Նրանց հաջողվել է հաստատել, որ ֆասթֆուդի վաճառքի կետերին մոտ բնակվող երեխաների 45 տոկոսը տառապում է ավել քաշից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ավելին, պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող երեխաների 70 տոկոսը շարունակում է նմանատիպ խնդիրներ ունենալ հետագա ողջ կյանքի ընթացքում:

























