Մարդկային ուղեղը սովորել է արձագանքել սմայլերին այնպես, ինչպես իսկական ժպիտներին: Նման եզրակացության են հանգել Ֆլինդերսի համալսարանի(Ավստրալիա) գիտնականները, գրում է The Independent-ը:
Ինչպես պարզել են գիտնականները, սմայլի արձագանքն ի ծնե չէ: Նախքան սմայլերի ի հայտ գալը ուղեղը պատճառ չուներ արձագանքել «:-)» նշանների խմբին որպես ժպիտի: Սակայն ինչ-որ պահից ի վեր ուղեղը սովորեց, որ նշանների այդ խումբն իրենից դեմք է ներկայացնում, եւ այժմ արձագանքում է դրան: Այդ կերպ դա լիովին հիմնավորված արձագանք է, հաղորդում է Vokrugsveta.ru-ն:
Փորձի ընթացքում 20 մասնակիցների ցույց են տվել իսկական դեմքեր, ժպտացող սմայլեր ու նշանների անիմաստ խմբեր: Պարզվել է, որ սմայլերն ուղեղն ընկալում է նույն կերպ, ինչպես իրական դեմքերը: Եթե նշանները հակառակ հերթականությամբ էին(«(-:»), ապա ուղեղը չէր ընկալում դրանք: Գիտնականների խոսքով՝ սմայլերը մեր կողմից ստեղծված նոր լեզվի տեսակ են, իսկ դրանց վերծանման համար մեր ուղեղը գործողությունների նոր շաբլոններ է ստեղծում:

























