Ամերիկացիները հիացած են համաշխարհային գիտության առջեւ բացվող հեռանկարներով, բայց գաղափար անգամ չունեն, թե ինչով է գիտությունը զբաղվում, հաղորդում է AFP-ն:

Այսպես, հարցման ենթարկված յուրաքանչյուր 4-րդ ամերիկացին չգիտի, որ Երկիրը պտտվում է արեւի շուրջը:

Ազգային գիտական հիմնադրամի անցկացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2,2 հազար մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հարցումը ներառել է 9 հիմնարար հարց ֆիզիկային եւ կենսաբանությունից: Հարցվածների 48 տոկոսը գիտեին, որ մարդիկ առաջացել են կաթնասունների այլ տեսակներից: