Ըստ ԱՄՆ-ի Գելափի հանրային կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման` ամերիկացիների 60%-ը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին: Նշվում է, որ վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ բացասաբար տրամադրված ԱՄՆ-ի բնակիչների թիվն աճել է. 2012թ. հարցմանը մասնակցել էր բնակչության 44% -ը, իսկ 2003-ին` 30 տոկոսից էլ քիչ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահ Վլադիմիր Պուտինին բացասաբար է վերաբերվում ամերիկացիների 63%-ը: Հարցումն անցկացվել էր փետրվարի սկզբին` Սոչիի օլիմպիական խաղերից առաջ, եւ ինստիտուտի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ նրա նախագահի նկատմամբ սա ԱՄՆ-ի բնակիչների ամենաբացասական վերաբերմունքն է: Միաժամանակ ,հարցվողների 34%-ը հայտարարել են, որ Ռուսաստանին դրական են վերաբերվում, իսկ 19%-ը նույն կերպ է արտահայտվել նաեւ Վլադիմիր Պուտինի հասցեին:


























