Մռայլ օրերին աշխատունակությունը զգալի աճում է, եզրակացրել են ամերրիկացի գիտնականները։ Ուսումնասիրողներն օգտագործել են ճապոնական մի քանի բանկերի վիճակագրությունը, որտեղ, ինչպես հայտնի է, ընդունված է խստորեն ֆիքսել աշխատանքի արդյունավետությունը։
Պարզվում է՝ մռայլ օրերին առաջադրանքներ կատարելիս աշխատակիցներն ամենաքիչն են ժամանակ ծախսում։ Նույն աշխատանքն արեւոտ օրերին շատ ավելի ժամանակ է խլում, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։
Ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ վատ եղանակի դեպքում աշխատողներին ավելի քիչ են շեղում այն մտքերը, թե որքան հաճելի ժամանակ կարելի էր անցկացնել դրսում։

























