Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Վիբորգ քաղաքի մերձակայքում: Վերջին տվյալների համաձայն՝ բեռնատարի ու միկրոավտոբուսի բախման հետեւանքով  զոհվել է 10 մարդ՝ վարորդն ու միրոավտոբուսի 9 ուղեւոր:

Բացի այդ՝ եւս երեք մարդ, այդ թվում բեռնատարի վարորդն ու միկրոավտոբուսի երկու ուղեւոր, տեղափոխվել են վերակենդանացման բաժին: Նրանց դրությունը գնահատվում է միջին ծանրության:

Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ վթարի մեղավորը միկրոավտոբուսի վարորդն էր, ով չի վերահսկել կառավարումը շրջադարձի ժամանակ ու դուրս է եկել հանդիպակաց գիծ: Ճանապարհային երթեւեկության պետտեսչությունում նշում են, որ մեքենան շրջվել է ճանապարհի երկայնքով, որի հետեւանքով հարվածը միկրոավտոբուսի ողջ սրահին է հասել, որտեղ գտնվել է 12 անձ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 15-ի առավոտյան Վիբորգ-Բրուսնիչնոյե ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի վրա: Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը, որը շարժվում էր դեպի Ֆինլյանդիայի հետ սահմանը, բախվել է բեռնատարի: Ֆիննական անցակետերից մեկում փակ է մուտքը դեպի Ռուսաստան: