Կենդանաբանական այգիների ու ակվարիումների եվրոպական ասոցացիայի տվյալների համաձայն՝ տարեկան իրենց կենդանիներից միջինը հինգին սպանում են: Միայն ասոցացիայի անդամները տարեկան 1,7 հազար կենդանու են սպանում: Այս վիճակագրության հաշվարկներում կենդանաբանական այգիներն են, որոնք մտնում են Կենդանաբանական այգիների ու ակվարիումների եվրոպական ասոցացիայի մեջ: Associated Press-ի լրագրողները պարզել են, թե ինչպիսին է ընդհանուր պատկերը:

Նրանք փորձել են կապ հաստատել է տաս կենդանաբանական այգու հետ ու պարզել, ով է պատասխանատու կենդանիների սպանության համար: Ընտրված հաստատություններից երկուսը հրաժարվել են պատասխանել որեւք հարցի այս թեմայի շուրջ, հաղորդում է RussiaToday-ը:

Չորսը բացահայտ պատմել են, որ իրենց պատերի ներսում իսկապես սպանում են տարեկան 30 կենդանու: Եւս չորսը պնդում են, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կենդանին լուրջ հիվանդություն ունի: Փորձագետները պարզաբանում են, որ միայն մեկ տոկոսի դեպքում է արվում գեները չխախտելու համար: Ընդ որում բացառություններ չեն արվում նույնիսկ ոչնչացող տեսակների դեպքում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կոպենհագենի կենդանաբանական այգում արյունապղծությունից խուսափելու համար սպանել էին բոլորովին առողջ երիտասարդ ընձուղտ Մարիուսին: