Ռուսաստանի Մինուսինսկ քաղաքի իրավապահները մի քանի օր փնտրել են 12-ամյա աշակերտուհուն, որը փետրվարի 14-ին հեռացել է տնից իբր ընկերուհու տուն եւ անհետացել: Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի մարզային վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանություն է դիմել աղջկա հայրը:
Հայտնի է դարձել, որ փետրվարի 16-ին աղջիկն ինքն է կապվել հոր հետ եւ հայտնել, որ ողջ-առողջ է եւ գտնվում է Տոմսկում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դպրոցականը սոցցանցում ծանոթացել է 35-ամյա տղամարդու հետ եւ փախել նրա հետ մեքենայով՝ այդ մասին չհայտնելով ծնողներին:
Ներկայումս իրավապահները տղամարդու գործողությունները գնահատում են քրեաիրավական տեսանկյունից, հաղորդում է InfoSMI.net-ը:


























