Peugeot ընկերությունը ցուցադրել է իր ամենափոքր մոդելի` հեթչբեք 107-ի իրավահաջորդին: Նորույթը կոչվում է 108, դրա քաշը 840 կգ է:
Հաղորդվում է, որ 108-ն ունի 3,47 մ երկարություն, 1,6 մ լայնություն: Ֆրանսիական արտադրողի նորույթը 70մմ-ով կարճ է Volkswagen up-ից:
Peugeot 108-ը կունենա նաեւ բացվող վերնամասով տարբերակ:
Ամենափոքր «Պեժոն» վաճառվելու է եռացիլինդր բենզինային շարժիչներով: Այն կունենա 69 ձիաուժ հզորություն: Ավելի թանկ տարբերակները կունենան 1,2-լիտրանոց շարժիչ եւ 83 ձիաուժ հզորություն:
Peugeot –ն ներառելու է անվտանգության վեց բարձիկ, ղեկի կառավարման էլեկտրաուժգնացուցիչ, արագության կարգավորման եւ սահմանափակման համակարգ: Հավելյալ վճարի դեպքում կտրամադրվի հետնամասի տեսախցիկ եւ լույսի ավտոմատ կառավարման համակարգ:
108-ի ինտերիերը կցուցադրվի մարտին` Ժնեւի ավտոսրահում, որտեղ տեղի կունենա նոր հեթչբեքի առաջին հրապարակային ցուցադրությունը:
Peugeot 108-ը Եվրոպայում կսկսի վաճառվել ամռան կեսերին, հայտնում է motor.ru-ն:






























