Բրազիլիայում 84-ամյա կնոջ արգանդում 44-ամյա քարացած սաղմ են հայտնաբերել:
Հաղորդվում է, որ փորի շրջանում անտանելի ցավերի պատճառով կինը դիմել է բժշկի, որը ռենտգեն է արել: Նկարում բժիշկները քարացած էմբրիոն են գտել: Այս ֆենոմենը բժիշկներն անվանել են լիտոպեդիոն:
Լիտոպեդիոնը արգանդում քարացած պտուղն է: Սա հազվադեպ երեւույթ է, երբ պտուղը մահանում է արտաարգանդային հղիության ժամանակ:
Քանի որ այդպտուղից ազատվելու բնական ճանապարհ գոյություն չունի, կնոջ օրգանիզմն այն ենթարկում է կալցիումիկացիայի, որպեսզի պտղի հյուսվածքները չվնասեն կնոջը:
Բժիշկները, հետազոտելով բրազիլուհուն, եկել են եզրակացության, որ պտուղը մահացել է հղիության 28-րդ շաբաթում: Այդուհանդերձ, կինը հրաժարվել է վիրահատական միջամտությամբ պտղից ազատվելու առաջարկից, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ը:




























