Ուսումնասիրող խումբը, պրոֆեսոր Ալբերտո Կարպրինտերիի գլխավորությամբ, պարզել է, թե ինչպես է Քրիստոսի պատկերը հայտնվել պատանի վրա, որի մեջ, ըստ ավանդության, ամփոփել էին Աստծո որդուն:

Մասնագետների կարծիքով պատկերը կարող էր հայտնվել նեյտրոնների հոսքի արդյունքում, պատանը հանդես է եկել լուսանկարչական թիթեղի դերում՝ բռնկված այդ հոսքով: Ուժեղ ճառագայթումն այրել է գործվածքի մանրաթելերը, եւ Քրիստոսի մարմինը տպվել է պատանքին:

Հարց է ծագում` ի՞նչն է դարձել հզոր ճառագայթման աղբյուր: Ըստ գիտնականների` այն  առաջացել էր մ. թ. 33թ. Երուսաղեմում տեղի ունեցած  8,2 բալ երկրաշարժի ժամանակ: Դա այն ժամանակն է, երբ Հիսուսի մարմինը քարանձավում էր, որն այժմ կոչվում է Տիրոջ գերեզման: Մեր օրերում նույն տեղում կառուցված տաճարում ամեն տարի օրհնյալ կրակ է բռնկվում: 

Մինչդեռ, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Ջուլիո Ֆանտին այն կարծիքին է, որ ռադիոածխածնային թվագրման արդյունքները խեղաթյուրվել էին` կտորի վրա ջրի եւ կրակի ազդեցությունից, որն իբր տուժել էր հրդեհից: Բացի դրանից, ըստ Ֆանտիի, պատանը եռացրել են բուսական յուղի մեջ` փորձելով մաքրել  մոխրից:

Սակայն Թուրինի համալսարանում շարունակում են պնդել ճառագայթման վարկածը:

Հիշեցնենք, այն ենթադրությունները, թե պատանի  վրայի պատկերը, հնարավոր է, առաջացել է ինչ-որ ճառագայթման ազդեցությունից, նախկինում էլ էին ծագել: Այսօր իտալացի գիտնականները առաջին անգամ նշել են դրա աղբյուրը` հաստատուն մնալով այն դիրքորոշմանը, որ Թուրինյան  պատանն իսկական է, հայտնում է rosbalt.ru-ն: