Չինաստանի կենդանաբանական այգու աշխատողներին հազիվ է հաջողվել փրկել մտավոր խանգարումներ ունեցող տղամարդու կյանքը, որը հայտարարել է, որ ինքը ցանկանում է բարելավել վանդակում բնակվող վագրերի կյանքը` որպես կեր նրանց առաջարկելով իր սեփական մարմինը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ 27-ամյա Յանգ Ջինհայը մի քանի անգամ աշխատանք է գտել, սկզբում դրանք նրան դուր են եկել, բայց կարճ ժամանակ անց ձանձրացել է ու դուրս եկել` ասելով, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան:
Մի օր նա գնացել է կենդանաբանական այգի և տեսնելով, թե ինչ խղճուկ պայմաններում են ապրում վագրերը՝ հնարավորություն չունենալով որս անել, որոշել է, որ ինքը պետք է զոհի իրեն և այդպես օգնի բենգալական վագրերին:
Ականատեսներից մեկը պատմել է, որ Յանգ Ջինհայը ցատկել է վագրերի վանդակը, փորձել սադրել վագրերին` նրանց ծամածռված դեմքեր ցույց տալով: Վագրերից մեկը հարձակվել է նրա վրա, ճանկռել ու կծել: Կենդանաբանական այգու աշխատողներին հազիվ է հաջվել փրկել Յանգի կյանքը:
Աշխատողները կատաղած վագրին քնեցրել են ու Յանգին դուրս հանել վանդակից:































