Գերմանիայի հյուսիսում տներից մեկում ձի է բնակվում: Երեքամյա արաբական նժույգի տերը ապաստան է տվել կենդանուն փոթորիկի ժամանակ, որը մոլեգնել էր ողջ Եվրոպայում անցյալ տարվա դեկտեմբերին:Այդ պահից ի վեր ձին այնքան է սովորել տիրոջն ու տանը, որ չի ցանկանում ախոռ վերադառնալ, հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես պնդում է տերը, կենդանին իրեն բավական լավ է դրսեւորում՝ շատ ավելի զգուշորեն, քան ցանկացած դեռահաս: Այն ընթացքում, քանի դեռ ձին ապրում է տանը, միայն մեկ բաժակ է կոտրել: «Նա չի սիրում քամի ու անձրեւ: Երբեք առանձնապես չի սիրել ախոռը: Չեմ կարծում, որ նա տանը մնում է հակառակ իր կամքին»,- ասում է 39-ամյա բժիշկը:Նասար անվամբ ձին քնում է դրսում, ինչպես սովորական ձիերը, սակայն օրվա ընթացքում գերադասում է տանը մնալ:




























