Ռուսաստանի Պրիմորյեում Զելենոդոլսկոյե գյուղի բնակչուհու երեք տարեկան որդին ընկել է տաք խճաքարով լի հորը,  նա այրվածքներ է ստացել: Քննիչները պարզել են, որ երեխան  խաղալիս էր եղել մանկական հրապարակում, որը գտնվել է տնից 30 մ հեռավորության վրա:  Հորը 20 մ հեռավորության վրա է եղել:

Հաղորդվում է, որ այրվածքներով են պատված երեխայի ոտքերը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Հորը ցանկապատված չի եղել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի մարզային վարչության մամուլի ծառայությունը: