Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում 28-ամյա հոգեւորականը, որը եղել է Toyota Corolla մեքենայի ղեկին, վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ, որի ձեռքում եղել է մեկ ու կես տարեկան փոքրիկ:
Ինչպես հաղորդվում է, վթարի արդյունքում 1990թ ծնված կինը տեղում մահացել է, փոքրիկը վնասվածքներով հիվանդանոցում է:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նա սթափ վիճակում է եղել եւ ոստիկանների ժամանման պահին շոկի մեջ է եղել, հաղորդում են ոստիկանությունից: Այս մասին հաղորդում է dk.ru-ն:
Վթարի փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:



























