Ռուսաստանի Յակուտիայի հանրապետության Ներյունգրինսկի շրջանում հինգ շներ գզել են իննամյա փոքրիկի, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:
Ինչպես հաղորդվում է միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ի ցերեկը Բերկակիտ բնակավայրի մոտ: Երեխան հիվանդանոցի ճանապարհին ստացված վնասվածքներից մահացել է:
Քննիչները զննել են դեպքի վայրը ու նշանակել դատաբժշկական փորձաքննություն, ներկայումս հարցաքննում են ականատեսներին:
Մեղավորներին կսպառնա մինչեւ երկու տարի ազատազրկում, հաղորդւոմ է «ՌԻԱ Նովոստին»:


























