Դարեր շարունակ եգիպտացիները զմռսում էին իրենց փարավոնների մարմինները, որպեսզի պահպանեն դրանք եւ ապահովեն նրանց անվտանգ անցումը անդրշիրիմյան կյանք: Ժամանակի ընթացքում ծեսը մոռացության է մատնվել, այնինչ ԱՄՆ-ի Յութա նահանգի թաղման բյուրոն, որն արդեն 30 տարի է գործում է, որոշել է վերածնել այն:

Նշվում է, որ ավելի քան 1500 մարդ աշխարհի տարբեր ծագերից դիմել է զմռսման ծառայություններ մատուցող միակ՝ «Սումում» գործակալություն, ցանկություն հայտնելով մահից հետո նմանվել փարավոններին:

Ի դեպ, ծառայությունը գործում է նաեւ կենդանիների համար:

«Սումում» գործակալությունը հիմնադրվել է 1975թ.՝ Քլոդ Նովելի կողմից: Նրա ջանքերով՝ շները, կատուները, անգամ առնետները զմռսվում էին՝ հնագույն կարգին համապատասխան:

Զմռսման ժամանակակից գործընթացն 90 օր է տեւում: Օրգանները հանում եւ լվանում են, իսկ մարմինը 70 օրից ավելի պահում են քիմիական նյութերով լի բաքում: Դրանից հետո այն պատում են լանոլինով եւ վոսկով, հետո բամբակաթղթային  մառլյայի շերտերով եւ ապակեմանրաթելով:

Վերջին փուլում մարմինն ամփոփում են պողպատյա կամ բրոնզե սարկոֆագում:

Զմռսումը բավական թանկ է. կատվինը՝ 6000 դոլար, շանը՝ 25 000, մարդունը՝ սկսած 67 000 հազար դոլարից, հայտնում է  FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը: