Հոնկոնգի բնակչության մեծ քանակությունն ու փոքր տարածքը պատճառ են դարձել, որ մարդիկ վերաբնակվեն կենդանիների համար նախատեսված վանդակներում: Չինացիներն ասում են, որ նման գոյությունն ահավոր է, սակայն ավելի լավ է, քան շքամուտքերում ու թունելների էստակադաների տակ ապրելը:
Ինչպես հաղորդվում է, Հոնկոնգում բավականին բարդ է վարձակալել, առավել եւս գնել բնակարան, քանի որ գները շատ բարձր են:
1950-60-աաններին բնակչության աճի ավելացման պատճառով բնակարանները վարձով հանձնողները պատշգամբներում նման վանդակներ էին տեղադրել, որպեսզի կարողանան հնարավորինս շատ մարդկանց տեղավորել: 2000-ականներին նմանատիպ վանդակների թիվն արդեն հասնում էր 100 000-ի:
Այսօրվա դրությամբ այդ վանդակների թիվը հասնում է 177 000-ի, հաղորդում է FederalPost-ը:




























