Հնագույն լաբիրինթոսը, հուշակամարները, սալարկված ճանապարհներն ու տները, որոնք գտնվում են 40մ խորության վրա, իրավամբ կարելի է կոչել չինական Ատլանտիդա:
Այսպես կոչվող «Առյուծի քաղաքը» ժամանակին կոչվել է Շի Չեն եւ եղել է արեւելյան Չժեցզյան նահանգի տնտեսական ու քաղաքական կյանքի կենտրոնը: Այն մոտ 62 ֆուտբոլային դաշտերի մեծության է:
Ներկայումս քաղաքը Կիանդո կոչվող արհեստական լճի հատակին է: Այս մասին հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:




























