Ռուսաստանի Մոսկվայի մարզում Եկատերինա Չուբկովեցին մեղավոր են ճանաչել սեփական երկու տարեկան դստեր սպանության համար:
Դատախազությունը պարզել է, որ նախորդ տարվա փետրվարի 9-ին Չուբկովեցը, զայրանալով, որ երեխան լալիս է, երաժշտական կենտրոնի լարը գցել է նրա վիզն ու խեղդել:
Հաղորդվում է, որ հետաքննության ընթացքում կինը փորձել է քննիչներին համոզել, որ դա դժբախտ պատահար էր, սակայն նրա վարկածը հերքվել է: Ավելի վաղ նրան զրկել էին իր երկու փոքրահասակ երեխաների հանդեպ ծնողական իրավունքից:
Կինը դատապարտվել է 13 տարի ազատազրկման. Հաղորդել են Ռուսաստանի Քննչական կոմիտեում, փոխանցում է Ռոսբալթը:


























