Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է Լենինգրադի մարզի 31-ամյա բնակչին, որը կասկածվում է իր ընտանիքի 4 անդամների, այդ թվում նորածնի, սպանության մեջ:

Հաղորդվում է, որ փետրվարի 17-ի երեկոյան, Լենինգրադի մարզի Վսեվոլոժյան շրջանի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել Պավլովո գյուղի 31-ամյա բնակչի կողմից, ըստ որի իր ընտանիքի 4 անդամները կորել են: Տղամարդու խոսքով՝ փետրվարի 15-ին իր տնից «Ռենո Լոգան» մեքենայով Պետերբուրգ են ուղեւորվել իր ծնողները, քաղաքացիական կինը եւ երկամյա դուստրը: Դրանից հետո ինքը նրանց մասին տեղեկություններ չունի:

Սակայն շուտով ոստիկանները տղամարդու 6-հարկանի շենքի նկուղում հայտնաբերել են ընտանիքի բոլոր 4 անդամների մարմինները՝ բռնության հետքերով: Սպանվածների մեջ է եղել նաեւ 2-ամյա փոքրիկը:

Հաղորդվում է, որ նա մեծահասակներին սպանել է մետաղյա խողովակով, իսկ փոքրիկին խեղդել է: Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է. «Նրանք ինձ զզվեցրել էին, չէին թողնում ապրել»: Բայց քննիչները կարծում են, որ դրդապատճառը շահադիտական է, քանի որ ընտանիքի անդամները եւս հավակնել են դառնա տան սեփականատեր, հաղորդում է 47news.ru-ը:

Տղամարդուն կալանավորել են: