Բրիտանացի արվեստագետ 33-ամյա Պրուդենս Սթեյթը չիպսից և ոլոռի խյուսից պատրաստել է Մեծ Բրիտանիայի ամենախորհրդանշական ճարտարապետական հուշարձանները:
«Լոնդոնյան աչքի», «Բիգ Բենի», «Սթոունհենջի», «Հյուսիսի հրեշտակի» և «Դուվրի սպիտակ ժայռերի» ուտելի տարբերակները ստեղծելու համար Պրուդենս Սթեյթի ղեկավարած թիմից 10 կգ չիպս է պահանջվել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ միայն «Հյուսիսի հրեշտակի» արձանը պատրաստելու համար Պրուդենս Սթրեյթից պահանջվել է 240 չիպս և 12 ժամ, իսկ «Դուվրի սպիտակ ժայռերի» համար, որը վերանվանվել է «Դուվրի սպիտակ չիպսեր», պահանջվել է ընդամենը 70 չիպս և 4 ժամ։
Որպեսզի Շոտլանդիան նույնպես ընդգրկված լինի հավաքածուի մեջ, Պրուդենս Սթրեյթը ստեղծել է Լոխ Նեսի հրեշի արձանը` օգտագործելով ընդամենը 7 չիպս:
Ոլոռի խյուսն օգտագործել է որպես խոտածածկույթ` «Սթոունհենջի», «Հյուսիսի հրեշտակի», «Դուվրի սպիտակ ժայռերի» բնատեսարանը ստանալու համար:
Պրուդենս Սթեյթի ուտելի ճարտարապետական հուշարձանները պատրաստվել են «Չիպսի շաբաթվա» շրջանակում։































