Ավստրալական կենդանաբանական այգում սատկացրել են աշխարհի միակ ծովային ընձառյուծին, որն ապրում էր անազատության մեջ, հաղորդում է AFP-ն:
Յոթ տարի առաջ կենդանին դուրս էր նետվել Սիդնեյի ափերին: Նրան կծել էր շնաձուկը: Ընձառյուծ Քեյսին տարեսկզբին դադարել էր ուտել եւ նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ ստիպված էին սատկացնել կենդանուն, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Կենդանու միակ բնական միջավայրը Անտարկտիկայի սառը ջրերը, սակայն վիրավոր կենդանին ինչ-որ կերպ հայտնվել էր Սիդնեյի ափերին: Նա տեղի կենդանաբանական այգու ամենահայտնի բնակիչներից էր:




























