Երկու տարեկան երեխան մահացել է Նորիլսկի քաղաքային հիվանդանոցում տարած վիրահատությունից հետո: Նրա ստամոքսում հայտնաբերվել են կոնստրուկտորի մագնիսային դետալներ ու մետաղադրամ: Երեխային հիվանդանոց են տեղափոխել «սուր գաստրիտ» ախտորոշմամբ:

Նրա վիճակը վատացել է ու հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք տեղափոխելուց ու վիրահատելուց հետո փոքրիկը մահացել է: Ներկայումս պարզվում են միջադեպի բոլոր մանրամասները:

Երեխան մահացել է փետրվարի 15-ի գիշերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահներին: