Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին նախատեսում են նշանակել արտգործնախարար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին եվրոպական դիվանագիտական աղբյուրներից:

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Ալիեւի աշխատակազմի ղեկավարը հաճախ է սկսել հարցազրույցներ տալ, որոնց շրջանակում Մամեդովը Ադրբեջանի արտգործնախարարությանը մեղադրում է արտաքին քաղաքական ուղեգծի ձախողման համար:

Նույն աղբյուրները NEWS.am-ին հայտնեցին, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Մամեդովին նշանակելու խորհուրդ տվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը` Վաշինգտոն այցելությունից հետո, դա պայմանավորելով այն փաստով, որ Իլհամ Ալիեւին ԱՄՆ չեն կանչել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վատ աշխատանքի պատճառով: