Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես բողոքել է ամերիկյան New York Times թերթի հրապարակած հոդվածի առթիվ, որտեղ խոսքը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի խոսքերի մասին է եղել: Այս մասին հայտնում է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Այդ հոդվածում բազմաթիվ լուրջ սխալներ կան: Այնտեղ, մասնավորապե, ասվում է, որ Ճապոնիայի վարչապետն իբր հերքել է այսպես կոչված Նանկինի ջարդի  փաստի գոյությունը, որը տեղի էր ունեցել Չինաստանում՝ 1973թ.», - հայտնել է Սուգան:

«Վարչապետ Սինձո Աբեն երբեք այդպիսի բան չի ասել: Ճապոնիան չինական խաղաղ բնակչության սպանությունը ճապոնացի զինվորների կողմից համարում է անհերքելի փաստ, որն իսկապես  կատարվել է», - ընդգծել է Սուգան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Նշենք, որ ամերիկյան թերթն իր հոդվածում պնդում էր, թե Ճապոնիայի վարչապետը «սպիտակեցնում է ռազմական պատմությունը եւ այլ ազգայնականների հետ դեռ պնդում է, որ 1973թ. Նանկինի ջարդ տեղի չի ունեցել»: