Փարիզի դատարանը Closer ամսագրին պարտադրել է 12 հազար եվրո փոխհատուցում վճարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերին՝ հանգստ ժամանակ նրա լուսանկարը տպագրելու համար: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Դատարանը նաեւ պարտավորեցրել է ֆրանսիական ամսագրին իր շապիկին տպագրել դատարանի որոշումը: Հրապարակումն ուշացնելու ամեն օրվա համար մասագիրը 1,5 հազար եվրո տուգանք կվճարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Closer ամսագրի փետրվարի 7-ի համարում հրապարակվել էին Տրիերվեյլերի լողազգեստով լուսանկարները՝ Մավրիկիա կղզում:

Ավելի վաղ ամսագիրը նյութ էր հրապարակել, որտեղ բացահայտել էր Ֆրանսուա Օլանդի գաղտնի կապը դերասանուհի Ժյուլի Գայայի հետ, որը սկանդալի առիթ էր դարձել: Դրանից երկու շաբաթ անց Օլանդն ու Տրիերվեյլերը բաժանվել էին: