Անկարայում Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը տեղի չի ունենա, հայտնում է «The Armenian Weekly»-ն։ Համաձայն աղբյուրի՝ համաժողովը չեղյալ է հայտարարվել քաղաքական եւ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։

Միջոցառումը կազմակերպվել էր «Անկարայի մտքի ազատությունը» հասարակական կազմակերպության կողմից։ Դրա կազմում ընդգրկված էին Ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնող գիտնականներ։

Խորհրդաժողովի մասնակիցները պետք է խոսեին հայերի 1915 թ. կոտորածների, ինչպես նաեւ դրանց քաղաքական հետեւանքների մասին։ Նախատեսված էին քննարկման հետեւյալ թեմաները. «Հայկական հարցը գիտական տեսանկյունից», «Առաջընթաց դեպի քեմալիզմ» եւ «Հայկական հարց. ինչպե՞ս վարվել դրա հետ»։