«Անկարայի ազատ մտքի նախաձեռնություն» կազմակերպության կողմից նախաձեռնած «Հրանտի թողած տեղից առաջ եւ հետո 1915-ը, ժխտում եւ առերեսում» համաժողովը Անկարայի ոստիկանության միջամտությունից հետո կկայանա:
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ` «Անկարայի ազատ մտքի նախաձեռնության» անդամներից Սաիթ Չեթինօղլուն նշել է, որ ոստիկանության պատասխանատուները զրուցել են Princess հյուրանոցի ղեկավարության հետ եւ հայտնել են, որ հիշյալ համաժողովը անպայման կկայանա: Սաիթ Չեթինօղլուն հիշեցրել է, որ իրենք դիմել էին հյուրանոցի պատասխանատուներին, սակայն մերժում էին ստացել:
Թուրքիայի Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Քահյան կարծիք է հայտնել, որ արտգործնախարարությունը ոստիկանությանը դրդել անպայման աջակցել միջոցառման անցկացմանը: «Պարզ դարձավ, որ համաժողովի անցկացման արգելքի վերացման համար կամք դրսեւորվեց: Շատ կարեւոր է 1915-ից առաջ եւ հետո ժամանակահատվածի քննարկումը, ժխտողականության դեմ առերեսումը: Ճիշտ է համաժողովին կլինեն թերություններ, սակայն դրա իրականացումը շատ կարեւոր է»,- նշել է Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Քահյան:
Համաժողովը նախատեսված է անցկացնել ապրիլի 24-ից 25-ը:




























