Չիկագոյի եկեղեցիներում ապրիլի 24-ին պատարագ է մատուցվելու՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, հաղորդում է Չիկագոյի Հանրային ռադիոն:
«Դա շատ կարեւոր է: Դա մեր մի մասնիկն է, որպես հայեր եւ որպես քրիստոնյաներ, ահրաժեշտ է չմոռանալ այդ մարդկանց եւ այն, ինչի համար նրանք պայքարել եւ զոհվել են»,- ասում է հայր Արեն Ջեբեջյանը` Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հովիվը:
Ամեն տարի Չիկագոյի հայերը հավաքվում են այս օրը` հարգանքի տուրք մատուցելու սպանված 1,5 մլն հայերի հիշատակին:




























