Ապրիլի 22-ի, լույս 23-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ` ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը հրազենից, այդ թվում` դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Մեհդիլիի, Լեւոնարխի, Ջրաբերդի եւ մյուս բնակավայրերի ուղղությամբ:
«ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:




























