Այսօր ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել։ Գարեգին Երկրորդը աղոթել է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված 1.5 մլն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։

Իր խոսքում նա գոհություն է հայտնել բոլոր այն պետություներին, միջազգային կազմակերոպություններին եւ անձանց, ովքեր մինչ այժմ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ «Ցեղասպանության զոհեր են Սփյուռքի տարագիր մեր զավակները, ովքեր հայրենիքից զրկված՝ ապրեցին տարբեր երկրներում՝ իրենց կյանքը կառուցելով զրկանքներով եւ բազում դժվարություններով, Ցեղասպանության զոհ է հայ եկեղեցին՝ իր հարյուրավոր տաճարների ավերումով»,- ասել է նա։