Ապրիլի 26-ին սկսվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այցը Թուրքիա: Այցի շրջանակներում վրացի նախարարը բանակցություններ կվարի իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ: Ապրիլի 27-ին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական հարցերը եւ իրավիճակը Հարավային Կովկասում:

Վաշաձեի այցը կավարտվի ապրիլի 28-ին: