Վնասակար մթերքներից հրաժարվելու եւ դրանք օգտակարներով փոխարինելու շատ հասարակ միջոց գոյություն ունի: Պետք է պարզապես սնվելուց առաջ հոտ քաշել թարմ մրգերից: Հատկապես դա արդյունավետ է դեսերտի դեպքում: Այս թեմայով հետազոտությունն իրականացրել են Բուգունդիայի համալսարանի գիտնականները:

Նրանց կազմակերպած փորձարկմանը 115 կին ու տղամարդ է մասնակցել:

Նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի անդամները սնվելուց առաջ մտել են արոմատիզատորներով սենյակ, որտեղ թարմ տանձի հոտ էր գալիս, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Այնուհետեւ հաջորդ սենյակում մարդկանց առաջարկել են մթերքներ: Դեսերտների մեջ եղել է շոկոլադե բրաունի եւ խնձորի կոմպոտ: Նրանց 75 տոկոսը տանձի հոտից հետո ընտրել է շոկոլադե բրաունին, ինչը նշանակում է, որ թարմ մրգերի հոտն ազդում է սննդային նախընտրությունների վրա: