Արարատ լեռն ուսումնասիրող Թուրքիայի եւ Հոնգկոնգի հետազոտողների խումբը հայտարարել է, որ գտել է Նոյյան տապանը եւ նույնիսկ մտել ներս:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ`թուրք եւ չինացի 15 հետազոտողները Արարատ լեռան վրա 4 հազար մետր բարձրությունում գտել են 12 մետր երկարությամբ եւ 5 մետր լայնությամբ փայտե մի կառույց, որից վերցրած հատվածների ստուգումը ցույց է տվել, որ այն 4 հազար 800 տարվա պատմություն ունի: Հոնգկոնգում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ենթադրյալ Նոյյան տապանը գտած գիտնականները ցույց են տվել տապանից վերցրած պարաններ, մեխեր եւ այլ պարագաններ: Մամուլի ասուլիսին մասնակցել է նաեւ հետազոտողների խմբին աջակցություն ցույց տված Աղրըյի փոխնահանգապետ Մուրադ Գյուվենը եւ զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուհսին Բուլութը: Ասուլիսին կոչ է արվել դեռեւս տեղը գաղտնի պահվող Նոյյան տապանը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի մշակությային ժառանգության ցուցակում:
Նոյյան տապանը ուսումնասիրող արշավախմբի ղեկավար Ման Ֆաի Յուն ասուլիսի ընթացքում նշել է, որ այն փայտե կառույցը, որի մեջ մենք մտանք, շատ նման է նկարագրվող Նոյյան տապանին: «Մենք առաջին խումբը եղանք, որ մտավ այդ նավի մեջ եւ նկարահանում իրականացրեց: Նավից վերցրած 38 միլիմետրանոց մի փայտի կտոր Իրանում ստուգեցինք եւ տեսանք, որ այն ունի 4 հազար 800 տարվա վաղեմություն»,-նշել է արշավախմբի ղեկավարը:




























