Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող հանրահայտ Ակրոպոլիսը գրավել են կոմունիստական ուղղվածություն ունեցող մի քանի հարյուր ցուցարարներ: Վերջիններս դժգոհ են Հունաստանում ընթացող ծանր տնտեսական բարեփոխումներից և քաղաքացիական անհնազանդության կոչ են անում: Ակրոպոլիսում գտնվող Պոսեյդոնի տաճարի սյուների վրա ցուցարարները փակցրել են «Ոտքի Եվրոպայի ժողովուրդներ» կոչը պարունակող մեծ պաստառը` հունարեն և անգլերեն լեզուներով:

Նշենք, որ ԵՄ-ն ու ԱՄՀ-ն որոշել են առաջիկա երեք տարում Հունաստանին հատկացնել 110 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն: Դրա դիմաց Հունաստանի իշխանությունները պարտավոր են կրճատել բյուջեի դեֆիցիտն ու նվազեցնել պետծառայողներին տրվող աշխատավարձերը: