«Սովա» վերլուծական կենտրոնը, որը դիտարկում է Ռուսաստանում արմատական ազգայնականների գործողությունները, զեկույց է հրապարակել 2010թ. ապրիլին այլատյացության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ: Փորձագետների տվյալներով, անցած ամիս ռասիստների եւ ազգայնականների զոհ են դարձել 18 մարդ, որոնցից երեքը սպանվել են:
Հարձակումները կատարվել են Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Օրյոլում, Ռյազանում եւ այլուր:
Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած ամիս 9 մեղադրական դատավճիռ է կայացվել այլատյացության դեպքերի կապակցությամբ: Այդ գործընթացների արդյունքում դատապարտվել է 29 մարդ, 10-ը ստացել է պայմանական ազատազրկում:




























