Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան վերջին շրջանում սկսել է կաղալ: Օրերս, այցելելով երգչուհի Ելենա Վանեգիի համերգին, Ալլա Բորիսովնան զգալի կաղացել է եւ հենվել ձեռնափայտին:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Պուգաչովան արդեն մի քանի շաբաթ քայլում է փայտի օգնությամբ, իր մասին հիշեցնում է հին վնասվածքը: Երկու տարի առաջ՝ «Երկու աստղ» նախագծի շրջանում, նա ուժգին ընկել եւ վնասել էր ոտքը:
Բժիշկները համառորեն պնդում են, որ երգչուհին հետազոտության եւ բուժօգնության կարիք ունի:




























