Մայիսի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Կահիրեի Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Կահիրեի հասարակության լայն շրջանում:
Հայաստանի տաղավարի պատշաճ կազմակերպմանը իր ակտիվ մասնակցությունը բերեց Եգիպտահայ Տիկնանց Հանձնախումբը:
Արաբական, եվրոպական, լատինաամերիկյան, հեռավորարեւելյան եւ աֆրիկյան խոհանոցների կողքին հայկական ավանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացել են եգիպտացի եւ օտարերկրյա այցելուների ամենաբարձր գնահատականին:




























