Այսօր` մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին ողջ երկրի տարածքով բացվել են ընտրատեղամասերը: Ավելի քան 4 հազար թեկնածուներ պայքարում են երկրի խորհրդարանի ստորին պալատի 650 տեղերի համար:
Երեք առաջատար քաղաքական ուժերի` Լեյբորիստական, Պահպանողական ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Դեվիդ Քեմերոնը, Գորդոն Բրաունը եւ Նիք Քլեգը երեկ երեկոյան կոչով դիմել են իրենց ընտրողներին:
Ինչպես տեղեկացնում է K2kapital-ը, փորձագետները մտավախություն ունեն, որ ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն ակնհայտ առավերություն չի ունենա եւ երկրի առաջ հազվադեպ հեռանկար կբացվի, որ կառավարությունը գլխավորի կամ փոքրամասնություն կազմող ուժը, կամ կոալիցիան:
Նշենք, որ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում կմասնակցեն 3 հայ թեկնածուներ, որոնք կներկայացնեն լեյբորիստներին: Նրանք են. Հրաչ Քութարջյանը, Քետրին Առաքելյանը եւ Ատտի Աջդերյանը:
Մեծ Բրիտանիայում ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ, որտեղ պայքարում են հիմնական երեք առաջատար քաղաքական ուժերը: Վերջին հարցման արդյունքներով պահպանողականներին աջակցում է բնակչության 37 տոկոսը, Լեյբորիստներին` 28 տոկոսը եւ Լիբերալ-դեմոկրատներին` 27 տոկոսը:




























