Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը դատապարտել է Աթենքում տեղի ունեցող անկարգությունները, ինչ հետևանքով արդեն զոհվել է 5 մարդ:
Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել ընդդեմ կառավարության, այսպես կոչված, կայունացման միջոցառումների, ըստ որոնց՝ պետք է վերացվի պետծառայողների 13-րդ աշխատավարձը, կրճատվեն թոշակներն ու աշխատավարձերը: Ցուցարարները գրավել են Աթենքի գրեթե ողջ կենտրոնը եւ հարձակումներ գործել մի շարք շենքերի վրա: Զանգվածային անկարգությունների արդյունքում հրդեհվել է 4 շենք, որտեղ այրվել են 3 հոգի:
«Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վիճակում, մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում, որպեսզի քայլ չանենք դեպի անդունդ»,-ասել է երկրի նախագահն ու հավելել. «Կարևորն այս օրերին այն է, թե կհաջողվի՞ պահպանել հասարակական համերաշխությունը և հասարակական խաղաղությունը»: Նա նաև ցավակցել է զոհվածների հարազատներին:




























