Այսօր` մայիսի 6-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների հարցը:
Նշվել է, որ մայիսի 9-ին Երեւանում կազմակերպված միջոցառումների համար պետական բյուջեից կտրամադրվի 10 միլիոն 262 հազար դրամ գումար: Հատկանշական է, որ այդ գումարն օգտագործվելու է տարբեր տեսակի համերգներ ու հրավառություններ կազմակերպելու համար:




























